Wir stellen uns vor alt

Vorstand

ԼԻԼԻԹ ԽԱՆՊԱՊՅԱՆ Lilit Khanpapyan, 1. Vorsitzende

Ծնվել և մեծացել է Երևանում։ 2000 թ.֊ին ավարտել ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Տարրական կրթության և մեթոդիկայի ֆակուլտետը, որից հետո աշխատել է ըստ մասնագիտության ։
2014 թ. բնակվում է Գերմանիայում։ Դիպլոմը հաստատելուն զուգահեռ` Համբուրգի հայկական համայնքին կից դպրոցում դասավանդել է հայերեն խոսքի զարգացում, տառուսուցում, հայոց լեզու , գրականություն , հայ ժողովրդի պատմություն և մշակույթ։ Մանկուց ստեղծագործել է` արձակ և չափածո, ինչպես նաև բազմաթիվ հանդեսների ծրագրերի հեղինակ է։ Պարբերաբար մասնակցել է մասնագիտական տարբեր վերապատրաստման դասընթացների։

ԱՆՆԻ ՄԱՐԻԱ ՎԵՀԲԵ ԹՈՒՆՅԱՆ Anni Maria Wehbe

Ծնվել է Համբուրգում Պարսկաստանի Թեհրան քաղաքից Գերմանիա տեղափոխված ընտանիքում: Սովորել է օտար լեզուների քարտուղար:
Ավելի քան քսան տարի է, ինչ աշխատում է որպես երաժշտական հրապարակիչ : Գերմանիայում զբաղվում է հայտնի երգիչ֊երգչուհիների հեղինակային իրավունքի պաշտպաանությամբ։
Արցախում կրթության և մշակույթի զարգացման նպաստելու նպատակով ստեղծել է 《Miasin for Artsakh》բարեգործական միությունը։

ԹԱԼԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ Talin Galustian

Ծնվել է Պարսկաստանի Թեհրան քաղաքում :
14 տարեկանից տեղափոխվել է Գերմանիա։
Մ ասնագիտությամբ մոդելյոր դիզայներ Է:
Դիպլոմային աշխատանքը եղել է 《19-րդ դարի հայկական տարբեր շրջաների տարազները》:
Միավորելով հայկական տարազների դետալները ` ստեղծել է ժամանակակից մի հավաքածու, որի ցուցադրման ժամանակ գերմանացի մասնագետները շատ բարձր են գնահատել թե’ Թալին Գալուստյանի աշխատանքը , թե’ հայկական տարազներն ու նրանց նշանակությունը։
2015֊18 թթ. իր կազմակերպչական և մասնագիտական ներդրումն է ունեցել Համբուրգի հայ համայնքում. մոդելավորել և կարել է զանազան միջոցառումների համար անհրաժեշտ հանդերձանքն ու պարի համույթի տարազները։

ԱԻԴԱ֊ՌԻՏԱ ԱՎԱԳՅԱՆ Rita Avakyan

Համահայկական Գրողների միության անդամ, <<Գարուն>> գրական մշակութային միավորման փոխնախագահ։
Ծնվել և մեծացել է Երևանում։ Ավարտելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` երկար տարիներ դասավանդել է ուսումնական հաստատություններում։ Թղթակցել է 《Ավանգարդ》, 《Գարուն》, 《Պոսներ կանչ》, 《Հայրենիքի ձայն》 և այլ թերթերին։
Շարունակել է ստեղծագործել նաև հայրենիքից հեռու։
Չորս գրքերի հեղինակ է։
Վայելում է Համբուրգի ընթերցասեր հասարակության սերը. վկա` գրքերի շնորհանդեսների լեփ֊լեցուն դահլիճները։

Niklas Schmedding, Kassenwart
Ֆլորա Մեսրոպյան Flora Mesropyan

Դոցենտ, ակադեմիկ

Հայաստանում ավարտել է դաշնամուրի բաժինը։
Երաժշտական կրթությունը շարունակել է Համբուրգի կոնսերվատորիայ օպերային երգեցողության բաժնում։ Միաժամանակ ուսուցանել է
դաշնամուրի դասավանդման մեթոդիկա և զարգացման հոգեբանություն։
2012 ստացել է դաշնամուրի դոցենտ կոչումը և մինչ օրս դասավսնդում է Համբուրգի պետական կոնսերվատորիայում, ինչպես նաև մի շարք ուսումնական հաստատություններում` ուսանողներին ցուցաբերելով հոգեբանական խորհրդատվության աջակցություն։
Դեռևս ուսանողական տարիներից` եղել է երգչախմբի ղեկավարդասավանդել է օպերա, դաշնամուր, թատրոն։
Ամեն տարի մասնակցում է վերապատրաստման դասընթացների։
Ունեցել է բազմաթիվ համերգներ, ինչպես նաև մենահամերգներ։
Որպես հյուր֊դոցենտ դասավանդվել է Երևանի պետական կոնսերվատորիայում։

Aktive